կարևոր
361 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-11 11:03

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 601 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 601 նոր դեպք

Հոկտեմբերի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 272 957 դեպք, որոնցից 249 158-ն` առողջացած, 5575-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 997 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 811 131 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 5814 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 601 նոր դեպք: Ունենք 891 առողջացած, 26 մահվան դեպք: