կարևոր
277 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-11 10:28

Բագրևանդ թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ, առկա է գազի արտահոսք

Բագրևանդ թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ, առկա է գազի արտահոսք

Հոկտեմբերի 11-ին, ժամը 00:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի  Բագրևանդ թաղամասում՝ «Ռոյալ» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ, առկա է գազի արտահոսք։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel Corsa» (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1993 թ․), «Mercedes S550» (վարորդ՝ Ղ․ Հ․, ծնված 2002 թ․) և «Lexus GX» (վարորդ՝ Ա․ Թ․, ծնված 1994 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և «Mercedes S550» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Լ․ Գ․-ին (ծնված 1972 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։