կարևոր
391 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-11 09:49

Ֆրանսիան նվաճեց Ազգերի լիգայի գավաթը

Ֆրանսիան նվաճեց Ազգերի լիգայի գավաթը

Ազգերի լիգայի եզրափակչում Ֆրանսիայի հավաքականը հաղթել է Իսպանիայի ընտրանուն: Հանդիպման հաշիվը բացվել է 64-րդ րոպեին․ Իսպանիայի կազմում գոլի հեղինակ է դարձել Օյարզաբալը։ Ընդամենը երկու րոպե անց Կիլիան Մբապեի փոխանցումից հետո Կարիմ Բենզեման հավասարեցրել է հաշիվը։ Իսկ հիմնական ժամանակի ավարտից 10 րոպե առաջ վիճարկելի դրվագում Մբապեն խփել է հաղթական գնդակը:

Ֆրանսիան դարձավ այս մրցաշարի երկրորդ հաղթողը։ Առաջինը Պորտուգալիայի հավաքականն էր։