կարևոր
1408 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-11 09:10

Այսօր հոկտեմբերի 11-ն է. 1962 թ. այս օրը սկսվեց երկրորդ Վատիկանյան համաժողովը

Այսօր հոկտեմբերի 11-ն է. 1962 թ. այս օրը սկսվեց երկրորդ Վատիկանյան համաժողովը

Հոկտեմբերի 11-ը տարվա 284-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 81 օր։

1138 թ. - Հալեպ քաղաքում տեղի ունեցավ մեծ երկրաշարժ, ինչի հետևանքով մահացավ մոտ 230 000 մարդ։

1889 թ. -մահացել է Ջեյմս Ջոուլը, անգլիացի ֆիզիկոս, նրա անունով է կոչվել էներգիայի և աշխատանքի միավորը՝ Ջոուլ (Ջ) (ծն. 1818 թ.)։

1896 թ. -մահացել է Անտոն Բրուքները, ավստրիացի երգահան, երգեհոնահար և երաժշտության մանկավարժ (ծն. 1824 թ.)։

1899 թ. - սկսվեց երկրորդ անգլո-բուրական պատերազմը։

1922 թ. -Մարմարա ծովի ափին գտնվող Մուդանյա քաղաքում ստորագրվեց զինադադար Թուրքիայի և Անտանտի երկրների միջև:

1937 թ. - մահացել է Աբրահամ Զամինյանը, հայ գրականագետ, մանկավարժ (ծն. 1861 թ.)։

1962 թ. - սկսվեց երկրորդ Վատիկանյան համաժողովը:

1989 թ. - մահացել է Անդրանիկ Մարտիրոսյանը, հայ դիվանագետ (ծն. 1924 թ.)։

2011 թ. - սկսեց տպագրվել «Գյումրի Ասպարեզ օրաթերթը»։