կարևոր
2440 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-10 21:19

Արցախում ավարտվեցին ՏԻՄ ընտրությունները. մասնակցել է 440 ընտրող կամ ընտրողների 59.2 %

Արցախում ավարտվեցին ՏԻՄ ընտրությունները. մասնակցել է 440 ընտրող կամ ընտրողների 59.2 %

Ընտրողների թիվը` ժամը 20:00-ի դրությամբ:

Ժամը 20:00-ին ավարտվել է քվեարկությունը և փակվել են բոլոր ընտրատեղամասերը: Քվեարկության ավարտից հետո ԱՀ Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ընտրություններին մասնակցել են 440 ընտրող կամ ընտրողների 59.2 %:

Մասնակիցների թիվն` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է.

Ասկերանի շրջան.

Խաչմաչ՝ 143 ընտրողներից 100 կամ 69.4 %,

Ծաղկաշատ՝ 102 ընտրողներից 68 կամ 66.7 %,

Մարտակերտի շրջան.

Նոր Ղազանչի՝ 98 ընտրողներից 69 կամ 70.4 %,

Մարտունու շրջան.

Հերհեր՝ 399 ընտրողներից 203 կամ 50.9 %:

Տարածքային ընտրական հանձնաժողովներն ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների հիման վրա ամփոփում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները և արձանագրությամբ վավերացնում դրանք քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Արցախում մեկնարկել էին ՏԻՄ ընտրությունները, որին մասնակցում էին 6 համայնքի ղեկավարի և 5 համայնքի ավագանու անդամի թեկնածուներ: