կարևոր
784 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-10 21:47

Գյումրեցի պատանի ծանրամարտիկը դարձել է աշխարհի չեմպիոն

Գյումրեցի պատանի ծանրամարտիկը դարձել է աշխարհի չեմպիոն

Գյումրեցի մարզիկ Ալեքսանդր Լազարյանը Ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնության ոսկե մեդալակիր է դարձել։

Սաուդյան Արաբիայի Ջեդդա քաղաքում ընթացող ծանրամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնության 89 կգ քաշային կարգում Ալեքսանդր Լազարյանը գերազանցել է բոլոր մրցակիցներին: Նա երկամարտում գրանցված 323 կգ արդյունքով դարձել է հաղթող:

Երկրորդ և երրորդ պատվո հարթակներին են կանգնել համապատասխանաբար Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները։ Պոկում վարժությունում մեր ծանրորդը պարտվել է 8 կգ-ով, սակայն նույն մրցակցից առաջ է անցել հրում վարժությունում 12 կգ-ով: