կարևոր
1900 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-10 20:28

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 490 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 490 նոր դեպք

Հոկտեմբերի 10-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 490 նոր դեպք:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 2 056 մարդ, մահացել է 25 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 634 053, այստեղից ապաքինվել է 600 524 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 9 246:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 30 149 փորձարկում, այդ թվում 17 500-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 12 649-ը՝ «PCR» թեստով: