կարևոր
2332 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-10 19:24

Թաթարստանում ինքնաթիռի կոշտ վայրէջքի պատճառով 16 մարդ է զոհվել

Թաթարստանում ինքնաթիռի կոշտ վայրէջքի պատճառով 16 մարդ է զոհվել

Կիրակի առավոտյան ժամը 9-ի սահմաններում Թաթարստանի Մենզելինի շրջանում կոշտ վայրէջք է կատարել ԴՕՍԱԱՖ-ի L-410 ինքնաթիռը։ Օդանավում եղել են 2 օդաչու եւ 20 պարաշյուտիստ։ 16 մարդ զոհվել է, իսկ վեցը՝ վիրավորվել:

Ինքնաթիռն ընկել է տեղական աերոակումբի օդանավակայանից թռիչքից անմիջապես հետո։ 

Կործանումից առաջ L-410 ինքնաթիռի օդաչուները զեկուցել են ձախ շարժիչի խափանման մասին։

ՌԴ ԱԻՆ աշխատանքային խումբը՝ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանի գլխավորությամբ կմեկնի Նաբերեժնիե Չելնի՝ L-410 ինքնաթիռի կործանումից հետո օգնության ցուցաբերումը համակարգելու համար:

Աշխատանքային խմբի կազմում են Ռուսաստանի ԱԻՆ-ի կենտրոնական ապարատի աշխատակիցները, հոգեբանները, «Ցենտրոսպաս» ջոկատի բժշկական բրիգադը: