Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 23:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 51-ամյա Գևորգ Հովհաննիսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սպանդարյան փողոցում «Ծիրան» սուպերմարկետի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել թիվ 46 տան ավտոտնակի պատին, մինչ այդ կոտրելով գազատար խողովակներն ու հայտնվել բնակչի տան տարածքում: Վթարի հետևանքով Գ. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էջմիածին» բժշկական կենտրոն: Նրան հիվանդանոց են ուղեկցել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վատի 1-ին դասակի ծառայողները՝ իրենց ծառայողական ավտոմեքենայով:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Էջմիածնի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Վթարի հետևանքով բնակչին պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս, ավտոմեքենան էլ դարձել է ոչ շահագործելի: