կարևոր
208 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-10 13:49

Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ ահազանգերին

Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ ահազանգերին

Հոկտեմբերի 5-ից 9-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը:

Մասնավորապես՝ Արարատի մարզի Այգավան, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղերում, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին և Երևան-Երասխ ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 2 տուժած։