Արցախում շարունակվում են ՏԻՄ ընտրությունները:
Ընտրողների թիվը` ժամը 17.00-ի դրությամբ:
ԱՀ Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 17.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 346 ընտրող կամ ընտրողների 46.6 %:
Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է.
Ասկերանի շրջան
Խաչմաչ 143 ընտրողներից 73 կամ 51.0 %,
Ծաղկաշատ 102 ընտրողներից 58 կամ 56.9 %,
Մարտակերտի շրջան
Նոր Ղազանչի 98 ընտրողներից 59 կամ 60.2 %,
Մարտունու շրջան
Հերհեր 399 ընտրողներից 156 կամ 39.1 %:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան մեկնարկել են Արցախի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: