05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Հոկտեմբերի 9-ին, ժամը 23։24-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 1971 թ) բախվել է բնակելի տան պատին և բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։38-ին, մարվել` 23։42-ին: Մասամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը:
Փրկարարները վարորդին ցուցաբերել են առաջին բուժօգնություն, սահմանազատել տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Վարորդը տեղափոխվել է «Էջմիածին» ԲԿ։