Հոկտեմբերի 10-ը տարվա 283-րդ օրն է։
Տարվա ավարտին մնում է 82 օր։
- 732 թ.- տեղի ունեցավ Տուրի ճակատամարտը:
- 1659 թ.- մահացել է Աբել Թասմանը, հոլանդացի նշանավոր ծովագնաց, հետազոտող (ծն. 1603 թ.)։
- 1684 թ.- ծնվել է Անտուան Վատտոն, ֆրանսիացի գեղանկարիչ և գծանկարիչ, ռոկոկո ոճի հիմնադիրներից մեկը (մահ. 1721 թ.)։
- 1780 թ.- Կարիբյան ծովում սկսվեց մեծ մրրիկ, այն տևեց 6 օր, ավերվածությունների հետևանքով մահացավ մոտ 27 000 մարդ։
- 1813 թ.- ծնվել է Ջուզեպպե Վերդին, իտալացի հռչակավոր կոմպոզիտոր («Աիդա», «Տրուբադուր», «Տրավիատա», մահ. 1901 թ.)։
- 1861 թ.- ծնվել է նորվեգացի բևեռախույզ, գիտնական, դիվանագետ և ականավոր հումանիստ, հայ ժողովրդի բարեկամ և աջակից Ֆրիտյուֆ Նանսենը
- 1955 թ.- մահացել է Լյուսի Թարգյուլը, հայ արձակագիր, թարգմանիչ (ծն. 1905 թ.)։
- 1963 թ.- մահացել է Էդիթ Պիաֆը, ֆրանսիացի ճանաչված երգչուհի և դերասանուհի (ծն. 1915 թ.)։
- 2007 թ.- Իչկերիայի Չեչենական Հանրապետությունը հայտարարեց իրեն անկախ։
- 2009թ.- Ցյուրիխում Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարները ստորագրում են հայ-թուրքական արձանագրությունները, որոնք չեղյալ են հայտարարվում ՀՀ նախագահի 2018 թվականի մարտի 1-ի հրամանագրով: