կարևոր
433 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-09 23:44

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը նշում է ստեղծման 10-ամյակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս տարի՝ 2021թ-ին Հարավային Կովկասում առաջին մասնավոր պահպանվող տարածքը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը նշում է
իր ստեղծման 10-ամյակը: Այն ստեղծվել եւ կառավարվում է Վայրի բնության մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից:

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը հանդիսանում է մասնավոր պահպանվող գոտի, որտեղ անթույլատրելի է որսը, ինչպես նաեւ բնության հանդեպ ցանկացած ապօրինություն: Տարածքը մշտապես գտնվում է անտառապահների ու տեսախցիկների անմիջական ուշադրության եւ հսկողության ներքո: Այս է պատճառը, որ այդ տարածքում կարելի է հանդիպել տարատեսակ հազվագյուտ կենդանատեսակների:

Միջոցառման ընթացքում Հիմնադրամի թիմը ներկայացրել է Կովկասյան կենսաբազմամզանության ապաստարանի գոյության 10 տարվա աշխատանքի արդյունքում գրանցված ձեռքբերումներն ու հետագա զարգացման քայլերը:

Ուրցաձոր համայնքում գտնվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի էկո-կենտրոնում Ապաստարանի 10-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա են նաեւ գործընկեր կառույցների ղեկավարները:

Միջոցառման ընթացքում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ համատեղ ցուցադրվել է նաեւ Վիկտոր Կոսակովսկու «Գունդա» ֆիլմը: