կարևոր
427 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-09 23:36

Արգիշտի 7 հասցեի պատերը արվեստ են շնչում․ այստեղ են ներկայացված նկարիչ Շանթ Կարապետյանի աշխատանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փոքր դետալները նրա մեծ աշխարհներում, կյանքի գույներն ու իրականությունը բախվել են իրար եւ հայտնվել նրա  կտավներներում, որոնց  ցուցահանդեսը մեկնարկել է հենց այսօր:

Արգիշտի 7 հասցեի պատերը արվեստ են շնչում, քանի որ հենց այնտեղ է ներկայացված նկարիչ Շանթ Կարապետյանի աշխատանքները: Պատերազմն ու համավարակը իրենց կանոններով մի քանի անգամ հետաձգել են սպասված ցուցահանդես-վաճառքը, բայց ինչպես գիտենք արվեստը չի ենթարկվում ո՛չ կանոններին, ո՛չ օրենքներին:

Հեղինակը նշում է, որ այսօր նա արդեն լիարժեք պատրաստ է անհատական ցուցահանդեսին, որտեղ ներկայացված աշխատանքները բազմաժանր են:

Արվեստի ու բժշկության խաչմերուկում հատվեցին նկարչի նախասիրությունները եւ նա ընդգծում է՝ նախկինում մտածել է, որ աշխատելու է որպես բժիշկ, իսկ արվեստը լինելու է հոբբի, բայց հիմա նկարչի կյանքում իրավիճակը այլ է:
 

Մանրամասները՝ Թերեզա Հովհաննիսյանի տեսանյութում։