կարևոր
424 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-09 23:05

«Արվեստի փոստատար» խորագրով սիմպոզիումը միավորել է 70 գեղանկարչի՝ 10 երկրից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մաչանենց տանն ենք: Այսպես է կոչվում էջմիածնում գտնվող մշակութային այս հսկայական կենտրոնը, որտեղ հնարավոր է ե՛ւ հիանալ արվեստով, ե՛ւ ստեղծել արվեստի արժեքավոր նմուշներ: Այս տարածքում ամեն առարկա իր պատմությունն ունի, ամեն անկյուն՝ իր ուրույն ոճը, բայց այս գույների ու բազմազանության մեջ գերակշռողը հայկականն է:

Խորհրդանշական է մշակութային բերդաքաղաքի տանիքին տեղադրված կռունկը, որը խորհրդանշում է Հայաստան վերադարձող ու այստեղ բնակվել ցանակացող հային: Կենտրոնում ցուցդրված նկարներն էլ խոսում են այցելուների հետ՝ բառի ուղիղ եւ անուղղակի իմաստներով:

Արդեն 6-րդ անգամն է, ինչ կենտրոնում անցկացվում է «Արվեստի փոստատար» խորագրով միջազգային սիմպոզիումը: Տարիների ընթացքում մասնակիցների ե՛ւ թիվն է ավելացել, ե՛ւ աշխարհագրությունն է ընդլայնվել: Այս տարի Կենտրոնը միավորել է 70 գեղանակարչի՝ 10 երկրից: Ովքեր հասցրել են մեկ անգամ մասնակցել մշակութային հրավառությանը և  նորից ընդգրկվելու հայտ են ներկայացրել:

Նիդերլանդներում ապրող հայ նկարիչը 13 կտավից բաղկացած նախագիծ է անում: Նկարի թեման հետպատերազմյան մոտիվով է՝ զինվորի եվ նրա ձիու մասին, որի հերոսը նահատակվում է, իսկ ձիուն երկար որոնելուց հետո գտնում են զինվորի շիրիմի մոտ: 

Կենտրոնը հոգացել է նաեւ, որ Հայաստանում անցկացված 7 օրվա ընթացքում  հայ եւ արտասահմանցի արվեստագետները միասին այցելեն Հյասատանի պատմամշակութային վայրեր՝ ճանաչեն մեր երկիրն ու այստեղից հեռանան դրական տպավորություններով:
 

Մանրամասները՝ Ալիսա Մելքոմյանի տեսանյութում։