կարևոր
1525 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-09 21:07

Վաղը 2020 թվականի պատերազմից հետո առաջին ընտրությունները կանցկացվեն Արցախում

Վաղը 2020 թվականի պատերազմից հետո առաջին ընտրությունները կանցկացվեն Արցախում

Վաղը 2020 թվականի պատերազմից հետո առաջին ընտրությունները կանցկացվեն Արցախում: Այս մասին հայտնում է Արցախի հանրային հեռուստաընկերությունը և մանրամասնում.

«Արցախի 4 համայնքում այսօր լռության օր է: Իսկ հոկտեմբերի 10-ին, Ասկերանի շրջանի Խաչմաչ ու Ծաղկաշատ, Մարտունու շրջանի Հերհեր և Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի համայնքներում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ»: