կարևոր
436 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-09 22:25

Պատերազմի 13-րդ օրը ռմբակոծված բերդաքաղաքը ստիպեց վերադառնալ իրականություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նախօրեին՝ պատերազմի 12-րդ օրը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ գործողության արդյունքում թշնամին ունեցել է զինտեխնիկայի մեծ կորուստներ, մարտադաշտում էլ թողնելով իրենց զինվորների ավելի քան 100 դի՝ արագ նահանջել է:

Նիկոլ Փաշինյանն էլ շտապեց տեղեկացնել՝ այս րոպեներին գցվում է արցախյան բանակի վերջնական հաղթանակի հիմքը: Իսկ Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն իր ֆեյսբուքյան գրառումներով ակտիվ նկարագրում էր ռազմաճակատում տեղի ունեցողը: Նա գրել է, թե «թշնամու ահաբեկչական բանակն այս պահին անխնա ոչնչացվում է»:

Սակայն պատերազմի 13-րդ օրը  ռմբակոծված բերդաքաղաքը ստիպեց վերադառնալ իրականություն:

Հետո միայն պետք է պարզվեր, որ իշխանությունը բերդաքաղաք Շուշիի գնով է վերջնական հաղթանակը կերտում:

Ալիեւի եւ Փաշինյանի հետ մի շարք հեռախոսազրույցներից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահը կոչ էր արել դադարեցնել ռազմական գործողությունները Արցախի Հանրապետության հակամարտության գոտում՝ զոհվածների եւ գերիների մարմինները փոխանակելու համար: Սակայն մինչ օրս գերիների հարցը այդպես էլ մնում է չլուծված:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հրապարակել է տեսանյութ, եւ պատմել է Իվանովոյից Հայաստան եկած Նարեկ Լոռեցյանի մասին, որը զոհվեց պատերազմի 13-րդ օրը՝ հոկտեմբերի 9-ին: Ռազմաճակատ մեկնելուց առաջ նա ծնողներին ասել էր «Ուրախ եղեք, քանի որ Արցախ միայն հերոսներն են գնում»: