կարևոր
1765 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-09 18:20

Թշնամու դիպուկահարի կրակոցից Մարտակերտի հարակից դաշտում բնակչի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ․ ԱՀ ոստիկանություն

Թշնամու դիպուկահարի կրակոցից Մարտակերտի հարակից դաշտում բնակչի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ․ ԱՀ ոստիկանություն

Արցախի Հանրապետությունում այսօր` հոկտեմբերի 9-ին, թշնամու կողմից քաղաքացիական անձի սպանելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում է ԱՀ ոստիկանությունը։

«Թշնամու դիպուկահարի կրակոցից մահացած քաղաքացիական անձը՝ Մարտակերտ քաղաքի 55-ամյա բնակիչ Արամ Տեփնանցն է:

Դեպքը տեղի է ունեցել կեսօրին՝ Մարտակերտ քաղաքի հարակից դաշտում: Իրավապահ մարմինները կատարել են դեպքի վայրի և դիակի արտաքին զննություն:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն»: