08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են Ադրբեջանին մեղադրել իրանա-ադրբեջանական սահմանի երկայնքով Իսրայելի ռազմական ներկայության մեջ:
Այս անգամ նման մեղադրանքով հանդես է եկել Իրանի սահմանապահ ծառայության ղեկավար Ահմադ Ալի Գուդարզին: Գեներալը նշել է, որ իսրայելցիները տեղակայված են Ադրբեջանի սահմանի երկայնքով, սակայն նրանց ճշգրիտ թվաքանակը դեռեւս անհայտ է:
Գուդարզին ասել է՝ իսրայելցիները գիտեն, որ Իրանի զսպիչ ուժն այնպիսին է, որ նրանք չունեն օպերատիվ ուժեր մեր սահմանների մոտ: Ուստի, նրա խոսքով, նրանք միայն կարող են սադրել տարածաշրջանի երկրներին փոխել սահմանները, արգելել բեռնատարների տեղաշարժը ու բարձրացնել դրանց մուտքի վճարները:
Իրանցի գեներալը հավելել է, որ իսրայելցիները տարածաշրջանի բոլոր երկրներից ամենաակտիվն Ադրբեջանում են: