կարևոր
2962 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-09 16:37

Երասխում ադրբեջանցիների արձակած կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել. ՊՆ

Երասխում ադրբեջանցիների արձակած կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել. ՊՆ

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12:50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես` Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից վիրավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Միսակ Վարդանի Խաչատրյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ը:

Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ հայտնել էինք՝ Արցախում ադրբեջանական դիպուկահարի կրակոցից քաղաքացիական անձ է զոհվել: