կարևոր
640 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-09 16:52

Լիբանանն ամբողջությամբ հոսանքազրկվել է

Լիբանանն ամբողջությամբ հոսանքազրկվել է

 Լիբանանը երկու խոշորագույն էլեկտրակայանների աշխատանքի դադարի պատճառով ամբողջությամբ հոսանքազրկվել է: Այս մասին հայտնում է alaraby.co.uk-ը:

Նշվում է, որ էլեկտրակայանների աշխատանքի դադարը պայմանավորված է վառելիքի պակասով:

Էլեկտրականության անջատումը կարող է շարունակվել մի քանի օր: