Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Գրիգոր Ղափանցյանի անվան N4 հիմնական դպրոցի տնօրեն Աստղիկ Մկրտչյանը պնդում է, որ իր նկատմամբ հետապնդումների շարք է սկսվել՝ Դավիթ Գրիգորյանի մարզպետ նշանակվելուց հետո: Մարզպետը Աստղիկ Մկրտչյանին առաջարկում է առանց որեւէ պատճառի դիմում գրել եւ հեռանալ, հակառակ դեպքում կտրվեն կարգապահական տույժեր եւ նա կհեռացվի աշխատանքից:
Ըստ տնօրենի իրավիճակը դատական գործընթացից հետո ավելի է սրվում, երբ կրթության վարչության պետ է նշանակվում պատկից հարեւանուհի Սեդա Սողոմոնյանը, որի հետ տարիներ շարունակ ունեցել են հարևանական լուրջ հակասություններ:
Օգոստոսի 30-ին լրացել է տնօրեն Մկրտչյանի աշխատանքային պայմանագրի ժամկետը: Կրկին ընտրություններ նշանակելու անհրաժեշտություն է առաջացել, սակայն, ծնողների կազմը 99 տոկոսով, իսկ մանկավարժական կազմը 70 տոկոսով ընտրել է նրան, ինչը լարված իրավիճակ է ստեղծել եվ կրկին տնօրենի ընտրություններ իրակնացնելու գործընթաց է սկսվում:
Մանրամասնում է՝ Անի Նահապետյանը: