կարևոր
463 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-09 15:17

Արթուր Շահինյանը դուրս եկավ 1/4 եզրափակիչ

Արթուր Շահինյանը դուրս եկավ 1/4 եզրափակիչ

Օսլոյում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում իր երկրորդ հաղթանակը տոնեց 87 կգ քաշային Արթուր Շահինյանը:

1/8 եզրափակչում նա 7-0 հաշվով հաղթեց մեքսիկացի Դանիել Գոմեսին:

Արթուրը 5-1 հաշվով հաղթել էր լիտվացի Յուլիուս Մատուսեվիչուսին:

1/4 եզրափակչում Շահինյանը կմրցի Դանիան ներկայացնող Թուրփան Ալի Բիսուլթանովի հետ, ով նախորդ գոտեմարտում հաղթել էր իրանցի Ռամին Թահերիսարթանգին: