Արցախում ադրբեջանական զինված ուժերի դիպուկահարի կրակոցից քաղաքացիական անձ է զոհվել: Այս մասին Yerkirmedia.am-ին հայտնել է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադեւոսյանը:
«Նախնական տեղեկություններով այսօր` հոկտեմբերի 9-ին, 13:15-ին Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժնից հայտնել են, որ Մարտակերտ քաղաքին հարակից նռան այգում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից մահացել է Մարտակերտ քաղաքի 1966 թվականին ծնված Արամ Տեփնունցը»,- նշել է նա:
Դեպքի վայրում այս պահին աշխատում են քննիչները: