կարևոր
451 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-09 14:15

Ռուսաստանում «Covid-19»-ից մահվան նոր ռեկորդային ցուցանիշ է գրանցվել

Ռուսաստանում «Covid-19»-ից մահվան նոր ռեկորդային ցուցանիշ է գրանցվել

Ռուսաստանում անցյալ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացության 968 դեպք է գրանցվել: Այս ցուցանիշն արդեն երկրորդ օրն անընդմեջ ռեկորդային է:

Նախօրեին հաղորդվել է մահվան 936 դեպքի մասին: Մահվան ելքով դեպքերի թիվը 900-ը գերազանցում է 4-րդ օրն անընդմեջ, իսկ համավարակի ողջ ընթացքում հիվանդության հետևանքով մահացել է 215 453 մարդ:

Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին մեկ օրում կազմել է 29 362, որը առավելագույն ցուցանիշն է տարեսկզբից ի վեր: Դրանից առաջ առավելագույն ցուցանիշը (29 935) գրանցվել է 2020 թվականի դեկտեմբերի 24-ին:

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կազմում է 7 746 718: