կարևոր
706 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-09 12:54

Վրաստանում հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարվել. զոհերի թիվը շարունակում է աճել

Վրաստանում հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարվել. զոհերի թիվը շարունակում է աճել

Հոկտեմբերի 11-ը Վրաստանում սգո օր է հայտարարվել:

Բաթումիում յոթհարկանի բնակելի շենքի փլուզման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 6-ի: Առնվազն երկու մեծահասակի ու երկու երեխայի հաջողվել է փրկել: Չի բացառվում, որ փլատակների տակ դեռ էլի մարդ մնացած լինի:  

Դեպքի վայրում աշխատում է մոտ 300 փրկարար:

Շենքի փլուզման գործով այս պահին 3 ձերբակալված կա՝ առաջին հարկի բնակիչն ու նրա տանը վերանորոգման աշխատանքներ իրականացնող երկու անձ: Հաղորդվում է, որ բնակարանի սեփականատիրոջ պնդմամբ՝ նրանք շինարարական ու վերանորոգման աշխատանքներն անվտանգության կանոնների կոպիտ խախտումներով են իրականացրել, ինչն էլ հանգեցրել է փլուզման: