կարևոր
1777 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-09 18:05

Շղթայական ավտովթար Արարատի մարզում. բախվել է 8 ավտոմեքենա

Շղթայական ավտովթար Արարատի մարզում. բախվել է 8 ավտոմեքենա

Հոկտեմբերի 8-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 20:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են  BMW, Mercedes, Mitsubishi io, Honda Elysion, Nissan, Volkswagen Vento, ВАЗ 2107 և ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները:

2 մարդ՝ մեկը մանկահասակ երեխա, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն: