կարևոր
976 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-09 09:20

Մահացել է Հայ Օգնության Միության Հայաստանի Շրջանային վարչության ատենապետուհի Մարինե Համբարձումյանը

Մահացել է Հայ Օգնության Միության Հայաստանի Շրջանային վարչության ատենապետուհի Մարինե Համբարձումյանը

Մահացել է Հայ Օգնության Միության Հայաստանի Շրջանային վարչության ատենապետուհի Մարինե Համբարձումյանը: Այս մասին տեղեկացնում է Հայ Օգնության Միության (ՀՕՄ) Հայաստանի կազմակերպությունը։

«Խորը ցավով հայտնում ենք, որ այսօր` հոկտեմբերի 8-ին , 2021թ. կյանքից անժամանակ հեռացել է Հայ Օգնության Միության Հայաստանի Շրջանային Վարչության ատենապետուհի ընկերուհի Մարինե Համբարձումյանը։

ՀՕՄ-ի մեծ ընտանիքի մեր սիրելի ընկերուհին տարիների իր նվիրյալ կամավորությամբ ակտիվ մասնակցությունն է ունեցել կազմակերպության բարեսիրական և հասարակական գործունեության մեջ։ 1990-ական թվականներից սկսյալ տարբեր ժամանակահատվածներում ընկերուհի Մարինե Համբարձումյանը եղել է Հայաստանի Շրջանային Վարչության անդամ։ 2019 թվականին ընտրվել է ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային Վարչության ատենապետուհի։

Մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Մարինե Համբարձումյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին։

Հոգեհանգստի և հուղարկավորության մանրամասների մասին կտեղեկացնեն»,- նշված է ՀՕՄ-ի Հայաստանի կազմակերպության ցավակցագրում։