կարևոր
466 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-09 09:14

Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Իսլանդիայի հետ

Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Իսլանդիայի հետ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը աշխարհի 2022թ առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրի շրջանակում մրցեց Իսլանդիայի հետ:

Ռեյկյավիկում կայացած հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1: Առաջին խաղակեսի 35-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանն առաջ մղեց թիմին: Երկրորդ կեսում դաշտի տերերը տիրեցին նախաձեռնությանը և 77-րդ րոպեին 18-ամյա Իսակ Յոհանսոնը հավասարեցրեց հաշիվը:

Հայաստանի հավաքականն այժմ զբաղեցնում է 3-րդ տեղը: 

Հայաստանի հավաքականը հաջորդ` 8-րդ տուրում կհանդիպի Ռումինիայի ընտրանու հետ, որն ընթացիկ խաղում 1:2 հաշվով պարտվեց Գերմանիային և այժմ 10 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը: Խաղը կկայանա հոկտեմբերի 11-ին` Բուխարեստում: