կարևոր
1774 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-08 23:45

Instagram-ն ու Facebook-ը դարձյալ խափանվել են

Instagram-ն ու Facebook-ը դարձյալ խափանվել են

Մի շարք երկրներում Instagram-ի և Facebook- ի օգտատերերը կրկին դժգոհում են այս սոցիալական կայքերի աշխատանքում խափանումներից։

Սոցիալական ցանցերւմ ի հայտ եկած տեխնիկական խնդիրներն այսօր օրվա ընթացքում աստիճանաբար սրվել են: Instagram-ում և Facebook-ում խնդիրներ են արձանագրել ԱՄՆ-ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների, Իտալիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և այլ երկրների օգտատերերը:

Նշենք, որ Հայաստանում ևս խնդիրներ են նկատվել: Հատկապես վատ է գործում Facebook-ի միջոցով ֆայլեր ուղարկելու ֆունկցիան և Instagram-ի որոնման բաժինը։