կարևոր
409 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-08 23:40

Ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում․ կա վիրավոր

Ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 12:40-ի սահմաններում Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակում բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 29-ամյա Թորգոմ Պ.-ի վարած Opel մակնիշի և 64-ամյա Էդիկ Կ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Էդիկ Կ.-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն: