կարևոր
793 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-08 22:42

Կարբի գյուղում մեքենա է այրվել․ վարորդի վիճակը ծանր է

Կարբի գյուղում մեքենա է այրվել․ վարորդի վիճակը ծանր է

Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 17:52-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարբի գյուղի «Դեմեր» կոչվող հանդամասում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «GAZ-53» մակնիշի բեռնատար ավտոմեքենայում (վարորդ՝ Ա․ Ն․, ծնված 1986 թ․)։

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, բեռնատար ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։ Տուժածը տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:31-ին, մարվել` 18:35-ին: Այրվել են բեռնատար ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը։