կարևոր
571 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-08 22:17

ՀՅԴ «Նիկոլ Դուման» կենտրոնում հյուրընկալվել է ՀՕՄ-ի Արևմտյան շրջանի Շրջանային վարչության պատվիրակությունը

ՀՅԴ «Նիկոլ Դուման» կենտրոնում հյուրընկալվել է ՀՕՄ-ի Արևմտյան շրջանի Շրջանային վարչության պատվիրակությունը

Հոկտեմբերի 8-ին ՀՅԴ Արցախի «Նիկոլ Դուման» կենտրոնում ՀՅԴ Արցախի ԿԿ-ն ընդունել է Հայ օգնության ԱՄՆ Արևմտյան շրջանի շրջանային վարչության ներկայացուցիչներին:

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը, ողջունելով ՀՕՄ-ուհիների այցը, կարևորել է Արցախի համար դժվար ժամանակներում ՀՕՄ-ի աշխարհասփյուռ կառույցների նյութական ու բարոյական աջակցությունը, Արցախում տարիներ շարունակ իրականացվող բարեգործական ծրագրերը:

«Ապառաժ»-ի հետ զրույցում ՀՕՄ-ի ԱՄՆ Արևմտյան շրջանի շրջանային վարչության ատենապետուհի Սիլվա Փոլատյանը նշել է, որ առաջին անգամ է այցելում Արցախ։ Շրջանային վարչության այցի նպատակն է ծանոթանալ Արցախում տիրող իրավիճակին և հնարավորության սահմաններում օգնել կարիքի մեջ գտնվողներին։ Արցախ այցելության ընթացքում Նախատեսվում են այցելություններ ՀՕՄ -ի Սոսե մանկապարտեզներ, Արցախի մի շարք համայնքներ։

Հանդիպմանը ներկա էին ՀՅԴ ԿԿ-ի անդամ Ալյոնա Գրիգորյանն ու ՀՕՄ-ի Արցախի միավորի ատենապետուհի Լիլիթ Մարտիրոսյանը: