կարևոր
739 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-08 21:19

Մալխաս Ամոյանը դարձավ Աշխարհի չեմպիոն

Մալխաս Ամոյանը դարձավ Աշխարհի չեմպիոն

Օսլոյում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը դարձավ չեմպիոն: 

Հայ ըմբիշը եզրափակիչ գոտեմարտում 3-1 հաշվով պարտության մատնեց ռուսաստանցի Սերգեյ Կուտուզովին:

Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից և բացահայտ առավելությամբ՝ 8-0 հաշվով ժամանակից շուտ հաղթել էր նորվեգացի Հաավարդ Յորգենսենին:

1/4 եզրափակչում Ամոյանը 5-0 հաշվով առավելության էր հասել լիտվացի Կրիստուպաս Սլեյվայի նկատմամբ:

1/2 եզրափակչում Ամոյանը 10-6 հաշվով պարտության էր մատնել իրանցի Մոհամադ Ռեզա Մոհտարիին և դուրս եկել եզրափակիչ: