կարևոր
373 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-08 20:16

Մասիսի աղբավայրը չարիք է դարձել քաղաքի և հարակից բնակավայրերի համար․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Մասիս քաղաքում գործում է աղբավայր, որը չարիք է դարձել քաղաքի եւ հարակից բնակավայրերի համար: Քամու դեպքում քաղաքը պատվում է ծխով եւ գարշահոտությամբ: Տարածքի բնակիչները, գրեթե, ամեն օր ահազանգում եւ բողոքում են, սակայն, հարցը լուծում չի ստանում:

1999 թ. Մասիսի նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանը 99 տարով պայմանագիր է կնքել Մասիսի կոմունալ բնակարանային տնտեսության հետ, ըստ որի, 4,9 հեկտար հողամասը, որպես աղբավայր, հատկացվել է բնակարանային կոմունալ տնտեսությանը, որը պատկանում է եղբորը՝ Միշա Հակոբյանին: Վարձակալութան գումար է սահմավել 58 հազար դրամ: Այնուհետեվ 2013թ կնքվել է 2-րդ պայմանագիրը, այս անգամ 7.8 հեկտար տարածք, որի համար վարձավճար է սահմանվել 216 հզ․ դրամ:

Մասիսի քաղաքապետ Դավիթ Հակոբյանը եւ փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը տարիներ շարունակ այս խնդրի լուծման համար դիմել են Տարածքային կառավարման եվ ենթակառուցվածքների նախարարություն, Շրջակա միջավայրի նախարարություն, բայց գործնական քայլերը տեսանելի չեն:

Աղբավայրը շահագործող ընկերության եւ Երեւանում աղբահանություն կազմակերպող «Սանիթեք»-ի միջեւ կնքված պայմանագրի համաձայն, «Սանիթեքը» Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի աղբը եւս տեղափոխում է Մասիս: Որի պատճառով աղբավայրի վիճակը ավելի վատացել է:

Մայիսի 23-ին մեծ հրդեհ է բռնկվել աղբավայրում, որի ընթացքում հազարավոր բնակիչների ահազանգները որևէ արձագանք չեն գտել:

Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում։