կարևոր
1657 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-08 19:25

Անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին. Բասկերի երկրի խորհրդարանը բանաձև է ընդունել

Անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին. Բասկերի երկրի խորհրդարանը բանաձև է ընդունել

Բասկերի երկրի խորհրդարանը հոկտեմբերի 8-ին միաձայն ընդունել է բանաձև, որով, մասնավորապես, Ադրբեջանից պահանջում է ազատ արձակել հայ ռազմագերիներին: Այս մասին տեղեկացնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը:

Բանաձևով ներկայացվում են հետևյալ հստակ պահանջները՝

  • անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին,
  • հարգել հրադադարի ռեժիմը,
  • դադարեցնել ռազմական ներխուժումները ՀՀ տարածք: