կարևոր
1804 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-08 18:54

Առուշանյանի տեսակցությունների սահմանափակումը վերացնելու մասին միջնորդություն է ներկայացվել

Առուշանյանի տեսակցությունների սահմանափակումը վերացնելու մասին միջնորդություն է ներկայացվել

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Գնել Գասպարյանի, մեկնարկել էր Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի եւ Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի գործով դատական նիստը։

Պաշտպաններն դատարանին միջնորդել են Առուշանյանի տեսակցությունների սահմանափակումը վերացնել։ Միջնորդության քննարկումը հետաձգվել է և նշանակվել նոյեմբերի 5-ին։ Հաջորդ դատական նիստին գործով մեղադրող դատախազն իր դիրքորոշումը կհայտնի։ 

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, սեպտեմբերի 10-ին կայացել է Առուշ Առուշանյանի և Լուսինե Ավետյանի գործով առաջին դատական նիստը։ Գործի դատաքննության նախապատրաստման փուլում՝ դատարանը քննարկել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցի փոփոխման հարցը։

Դատարան ներկայացված միջնորդության հիմքում դրվել է այն հանգամանքը, որ մինչդատական վարույթն ավարտվել է, փաստացի դատավարական մեկ փուլ արդեն ավարտված է, և այն քննությանը խոչընդոտելու հավանականությունը, որը մինչդատական վարույթում դատարաններն արձանագրել են, ըստ պաշտպանության կողմի, նվազման աստիճան ունի, քանի որ քրեական գործով արդեն հարցաքննվել են բոլոր վկաները։ Պաշտպանության կողմի դիտարկմամբ՝ ՄԻԵԴ որոշումների համաձայն՝ քննությանը խոչընդոտելու հիմքը նվազում է այնքանով, որքանով դատավարական ինչ-որ փուլ ավարտվում է։

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը հուլիսի 15-ին հայտարարել էր Առուշ Առուշանյանին մեղադրանք առաջադրելու մասին։