կարևոր
673 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-08 18:41

«Արմենիա» ավիաընկերությունը ներկայացրել է Երեւան-Մոսկվա չեղարկված չվերթի պատճառը

«Արմենիա» ավիաընկերությունը ներկայացրել է Երեւան-Մոսկվա չեղարկված չվերթի պատճառը

«Արմենիա» ավիաընկերությունը ներկայացրել է Երևան-Շերեմետևո-Երևան չեղարկված չվերթի պատճառը․

«Նախքան չվերթի իրականացումը, օդանավի անձնակազմը նախաչվերթային ստուգման ընթացակարգերի ընթացքում հայտնաբերել է տեխնիկական խնդիր եւ, անվտանգության նկատառումներից ելնելով, օդանավի հրամանատարը որոշում է կայացրել չիրականացնել չվերթը՝ առաջնորդվելով բացառապես իր եւ տեխնիկական անձնակազմի մասնագիտական եզրակացություններով:

Տվյալ չվերթով դեպի Մոսկվա պետք է ուղեւորվեր 240 ուղեւոր: Նրանցից 210-ի ավիատոմսը փոխվել է ավիաընկերության հաջորդ չվերթների ավիատոմսով, կամ գնվել է այլ ընկերությունների չվերթների ավիատոմս, կամ էլ վերադարձվել է գումարը: Այս հնարավորությունների միջեւ ընտրելու որոշում էլ պետք է կայացնեն մնացած 2 տասնյակ ուղեւորները:

Չվերթի հետ կապված բոլոր լրացուցիչ ծախսերն էլ հոգում է ավիաընկերությունը»,-նշել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը: