կարևոր
523 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-08 16:22

Հայաստանի հոգևոր մայրաքաղաք Էջմիածինը 2706 տարեկան է

Հայաստանի հոգևոր մայրաքաղաք Էջմիածինը 2706 տարեկան է

Այսօր հայության հոգևոր կենտրոնը՝ Էջմիածնը դարձավ 2706 տարեկան: Վաղարշապատը՝ Հայաստանի քաղաքներից մեծությամբ չորրորդն է: Ըստ Մովսես Խորենացու, մինչև Վաղարշապատ կոչվելը՝ քաղաքն անվանվել է Վարդգեսավան, իսկ ավելի վաղ՝ Արտիմեդ: Շատերին է հայտնի, որ էջմիածնաբնակ քաղաքացին որոշ փաստաթղթերով կարող է էջմիածնեցի համարվել, մեկ այլ տվյալներով՝ վաղարշապատցի: Բանն այն է, որ Էջմիածինը Վաղարշապատ է անվանվել 1920թ.-ին, իսկ 1945թ.-ին կրկին վերանվանվել է Էջմիածին: Դրանից հետո քաղաքի անվան փոփոխման հետ կապված որևէ որոշում չի հրապարակվել, սակայն 1996թ.-ից կրկին գործածության մեջ է դրվել Վաղարշապատ անունը:

Քաղաքում կա 6 եկեղեցի. 

  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Սուրբ Հռիփսիմե եկեղեցի

  • Սուրբ Գայանե եկեղեցի

  • Սուրբ Շողակաթ եկեղեցի

  • Սուրբ Մարիամ Աստվածածին

  • Զվարթնոց տաճար

Էջմիածնի Մայր Տաճարը, Հայաստանի գլխավոր եկեղեցին է և Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է։ Տաճարը, շրջակայքի որոշ կարևոր վաղ միջնադարյան եկեղեցիների հետ միասին 2000 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ 

Ինչպես վկայում է Ագաթանգեղոսը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը տեսիլք ունեցավ, ըստ որի՝ Միածին որդին, իջնելով Արարատյան դաշտավայր, Վաղարշապատ մայրաքաղաքում ցույց տվեց այն վայրը, որտեղ պիտի կառուցվի տաճարը և հաստատվի Հայոց քահանայապետական աթոռը: Մայր աթոռ սուրբ Էջմիածինը հենված է հոսող ջրերի վրա, որոնց քարերի դասավորվածությունը թույլ է տալիս երկրաշարժի դեպքում ճոճել կառույցը և խուսափել փլուզումից: