կարևոր
1378 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-08 15:48

Գործող իշխանությունը շարունակում է կեղծ խոստումներ տալ եւ ընդդիմությանը մեղադրել սեփական քաղաքականության ձախողումների մեջ. Մհեր Մելքոնյան

Գործող իշխանությունը շարունակում է կեղծ խոստումներ տալ եւ ընդդիմությանը մեղադրել սեփական քաղաքականության ձախողումների մեջ. Մհեր Մելքոնյան

Գործող իշխանությունը շարունակում է կեղծ խոստումներ տալ եւ ընդդիմությանը մեղադրել սեփական քաղաքականության ձախողումների մեջ: Այս մասին հայտնում է ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը:

«Ես շատ անգամ ասել եմ, որ Փաշինյանն իշխանության է եկել ստի վրա։ Երկու տեսակի ստերի վրա: Նա ստել է մարդկանց խոստումների վերաբերյալ, թե ինչ է նա պատրաստվում անել և ինչ չի պատրաստվում անել։

Իշխանություններն անկարող են և ընդունակ չեն արձագանքելու մեր ժամանակների ամենասուր մարտահրավերներին: Փաշինյանը և իր թիմը լիովին տապալեցին համաճարակի դեմ պայքարը, և միևնույն ժամանակ բժշկությունը հասցրին աղետալի վիճակի: Covid-19-ը ռեկորդ է սահմանում իշխանությունների լիակատար անգործության պատճառով: Իշխանությունների անարդյունավետ և չմտածված գործողությունները Հայաստանին հասցրին սոցիալ-տնտեսական ճգնաժամի: Իշխանությունները սովորել են ստել, ինչպես ասում են՝ թվերը շատ լրջորեն շահարկելով: Սա վերաբերում է նաև համաճարակի դեմ պայքարին, պատվաստմանը և շատ այլ բաների:

Կառավարությունը կրկին տապալում է համաճարակի դեմ պայքարը: Ի՞նչ կարելի էր սպասել պետական ապարատից, որը նախորդ տարի նույն հաջողությամբ տապալեց կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարը: Արդյունքում, չնայած այս անհաջողություններին, ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց: Եվ խոսքը որոշակի պաշտոններ զբաղեցնող անհատների մասին չէ: Փաստն այն է, որ գոյություն ունեցող պետական ապարատը վաղուց անգործության է մատնված: Իսկ եթե նա ինչ-որ բան է անում, ապա միայն հարվածից հետո եւ միայն ինքնապահպանման կադրային բնազդի շրջանակներում: Եվ կրկին, երբ պետք է ինչ-որ մեկի վրա բարդել իրենց սխալները, ո՞վ է միշտ մեղավոր՝ ընդդիմությունը:

Բայց եթե լուրջ, սա արդեն ծիծաղելի չէ: Քանի որ մարդիկ Covid-19-ից մահանում են ամեն օր: Իսկ ինչո՞ւ են նրանք մահանում, որովհետեւ ոլորտի պատասխանատուները չեն կարողանում կոտրել հիվանդության այս շղթան: Եվ ավելին, իշխանությունների այս անիրազեկությունը և անպատասխանատու վերաբերմունքը, որի պատճառով մարդիկ մահանում են, շատ սարսափելի է:

Եկեք անկեղծ լինենք…»: