կարևոր
385 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-08 14:37

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 661 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 661 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 661 նոր դեպք:

Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 36 840 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական – 7,22%, վերջին 14 օրը –5,7%, վերջին 7 օրը –6,16%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 628 719 դեպք: Ապաքինվել է ևս 1 274 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 597 654:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 30 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 9 192։

Երկրում ընդհանուր պատվաստվել է 1 853 296 մարդ, օրական՝ 8 331: