կարևոր
1369 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-08 14:18

Երևան-Մոսկվա չվերթը չեղարկվել է օդանավի անսարքության պատճառով

Երևան-Մոսկվա չվերթը չեղարկվել է օդանավի անսարքության պատճառով

Այսօր չեղարկվել է Երևան-Մոսկվա չվերթը, ինչն առաջացրել է ուղևորների դժգոհությունը: Չվերթը պետք է իրականացներ «Արմենիա» ավիաընկերությունը:

Ավիաընկերության հանրային կապերի և մարքեթինգնի բաժնի աշկատակից Նինա Մարգարյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց չվերթի չեղարկման պատճառը.

«Չվերթը չեղարկվել է օդանավի անսարքության պատճառով: Այս պահին մեր օպերատորները փորձում են բոլոր ուղևորների հետ կապ հաստատել և որևէ լուծում գտնել»,-ասաց նա՝ նշելով, թե այս պահին այլ մանրամասներ հաղորդել չի կարող:

«Հետագա զարգացումների, հաջորդ չվերթի մասին կտեղեկացնենք ավելի ուշ»,-նշեց Մարգարյանը: