կարևոր
193 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-08 13:48

Շախմատի ԱՄՆ-ի առաջնությունում կայացավ 2-րդ տուրի պարտիան

Շախմատի ԱՄՆ-ի առաջնությունում կայացավ 2-րդ տուրի պարտիան

Շախմատի ԱՄՆ-ի առաջնությունում կայացավ 2-րդ տուրի պարտիան:

Տղամարդկանց մրցաշարում հայազգի գրոսմայստեր Սամուել Սևյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց մրցաշարը հաղթանակով մեկնարկած Ռեյ Ռոբսոնի հետ: Մեր հայրենակիցը վաստակեց 1 միավոր և այժմ բաժանում է 4-10-րդ տեղը: Աղյուսակը գլխավորոմ են Վեսլի Սոն, Ռեյ Ռոբսոնն ու Ջոն Բուրկեն, որոնք իրենց ակտիվում ունեն 1,5-ական միավոր:

Այսօր նախատեսված 3-րդ տուրում Սամուել Սևյանը սևերով կհանդիպի Ջեֆրի Կսիոնի հետ, որը կես միավորով զբաղեցնում է նախավերջին 11-րդ տեղը:

ԱՄՆ-ի շախմատի կանանց առաջնությունում երկու տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են Կատերինա Նեմցովան ու Մեգան Լին, որոնք տարել են երկու հաղթանակ և վաստակել 2-ական միավոր: Հայազգի շախմատիստուհի Տաթև Աբրահամյանը, հակառակը, 12 մասնակցից միակն է, որը դեռ միավոր չի վաստակել: Երկրորդ տուրում նա պարտվել է Կարիսա Յիպին:

Այսօր կայանալիք 3-րդ տուրում նա սպիտակներով կհանդիպի կես միավոր ունեցող Աննա Զատոնսկիխի հետ: