կարևոր
1453 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-08 11:50

Այս խոշորացումն ունի քաղաքական նպատակ, որպեսզի սեփական իշխանությունն էլ ավելի ամրապնդի. Արծվիկ Մինասյան

Այս խոշորացումն ունի քաղաքական նպատակ, որպեսզի սեփական իշխանությունն էլ ավելի ամրապնդի. Արծվիկ Մինասյան

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմում են ներկայացրել ՍԴ՝ համայնքների խոշորացման վերաբերյալ օրենսդրական փաթեթի սահմանադրականությունը վիճարկելու հարցով: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ նախագահ Արմեն Սարգսյանը հերթական անգամ չգտնվեց սահմադրությամբ իր լիազորությունների շրջանակում և ստորագրեց «առևերույթ հակասահմանադրական» օրենքը:

«Ակնհայտորեն այս խոշորացումն ունի քաղաքական նպատակ՝ սեփական իշխանությունն էլ ավելի ամրապնդելու և բոլոր տարածքներում ՔՊ-ական իշխանություն հաստատելու մտադրություն: Նիկոլ Փաշինյանը հետ չի կանգնում իր ապօրինի վարքագծից»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ կառավարության երեկվա նիստին, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում էր պատվաստումների մասին, նա հրահանգ տալիս էր իրավապահ մարմիններին կալանավորել, ձերբակալել պատվաստման գործընթացին խոչընդոտողներին և պահանջում, որ դրա մասին զեկուցեն իրեն:

«Դա ոչ այլ ինչ է, քան իրավական տեսակետից լիազորությունների չարաշահում, առերևույթ հանցագործություն։ Չի կարող գործադիրի ղեկավարը դատախազից և քննչական մարմիններից պահանջել՝ զեկուցումներ, ձերբակալումներ և կալանավորումներ: Մենք գործ ունենք հերթական իրավական սանձարձակության և դիկտատուրա հաստատելու հերթական փորձի հետ»,-ասաց Արծվիկ Մինասյանը: