կարևոր
1717 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-08 11:26

Ողբերգական պատերազմից մեկ տարի անց լիարժեք գնահատական չի տրվել բոլոր այն իրողություններին, որոնք անհրաժեշտ են մեր երկրի հետագա զարգացումն ապահովելու համար. Սեյրան Օհանյան

Ողբերգական պատերազմից մեկ տարի անց լիարժեք գնահատական չի տրվել բոլոր այն իրողություններին, որոնք անհրաժեշտ են մեր երկրի հետագա զարգացումն ապահովելու համար. Սեյրան Օհանյան

Շուրջ մեկ տարի է անցել ողբերգական պատերազմից և այս մեկ տարվա ընթացքում լիարժեք գնահատական չի տրվել բոլոր այն իրողություններին, որոնք անհրաժեշտ են մեր երկրի հետագա զարգացումն ապահովելու համար՝ անվտանգային միջավայրի գնահատման, ներքին և արտաքին սպառնալիքների գնահատման, ինչպես նաև մեր երկրի ռազմավարությունը մշակելու առումով: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը և հավելեց, որ այս կարևոր հարցերի շուրջ իշխանությունները ոչ լիարժեք գնահատված և մանիպուլյացիոն պատասխաններ են հղում հանրությանը՝ որոշ դեպքերում նաև մոլորեցնելով իրական մտահոգությունները.

«Վերջին քառօրյայի ընթացքում քննարկված հարցերը ցույց տվեցին, որ կառավարությունը չի գտնում այն կարևոր առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ իր հիմնական աշխատանքը պետք է իրականացնի»,-ասաց Օհանյանը:

«Անվտանգության միջավայրի, ներքին և արտաքին սպառնալիքների գնահատման և ռազմավարական խնդիրների վերանայման ուղղությամբ այսօրվա իշխանությունները ոչ լիարժեք գնահատված և մանիպուլյացիոն պատասխաններ են հնչեցնում»:

Նա պնդեց, որ իշխանությունները հասարակությանը մոլորեցնում են սահմանային իրավիճակի և անվտանգային հարցերի վերաբերյալ:

«Այս վերջին քառօրյայի ընթացքում քննարկված հարցերը ցույց տվեցին, որ կառավարությունը չի  գտնում այն կարևոր առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ պետք է հիմնական աշխատանքն իրականացնել»,-հայտարարեց Օհանյանը:

Նրա գնահատմամբ՝ առանձնահատուկ է նաև «Հայաստան» խմբակցության շուրջ ստեղծված իրավիճակը, քանի որ խմբակցության մի շարք պատգամավորներ գտնվում են անազատության մեջ և ի վիճակի չեն իրենց պատգամավորական պարտականությունները կատարել: