կարևոր
1426 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-08 09:50

Առուշ Առուշանյանը Գորիսում է

Առուշ Առուշանյանը Գորիսում է

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը Գորիսում է։ Այսօր տեղի է ունենալու դատական նիստը՝ նրա մասնակցությամբ։ 

«Սիրելի' համաքաղաքացիներ, ուզում ենք տեղեկացնել, որ մեր սիրելի քաղաքապետ Առուշ Առուշանյանը գտնվում է Գորիսում, և այսօր՝ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Գորիսի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա դատական նիստը՝ Առուշանյանի ուղղակի մասնակցությամբ։

Համոզված ենք, որ յուրաքանչյուր սրտացավ և արդարության ջատագով գորիսեցի պատրաստ է սատարելու մեր քաղաքապետին՝ անձամբ ներկա գտնվելով այնտեղ։

Մեր հոգու պարտքն է գտնվել մեր քաղաքապետի կողքին՝ իմաստավորելով արդարության համար պայքարն ու արժանապատիվ ապրելու մեր իրավունքը»։