Հոկտեմբերի 8-ը, տարվա 280-րդ օրն է։
Տարվա ավարտին մնում է 84 օր։
451 թ.- սկսվեց Քաղկեդոնի ժողովը։
1558 թ. - ծնվել է Հենրիխ Շյուցը, գերմանացի երգահան, երաժշտական մանկավարժ (մահ. 1672 թ.)։
1754 թ. - մահացել է Հենրի Ֆիլդինգը, անգլիացի գրող, դրամատուրգ (ծն. 1707 թ.)։
1871 թ. - ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում մեծ հրդեհ սկսվեց։
1912 թ. - սկսվեց առաջին Բալկանյան պատերազմը։
1953 թ. - մահացել է Քեթլին Ֆերրիերը, անգլիացի երգչուհի (ծն. 1912 թ.)։
2003 թ. - մահացել է Գևորգ Աբաջյանը, հայ թատերագետ, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու (ծն. 1920 թ.)։
2005 թ. - Քաշմիրում տեղի ունեցավ մեծ երկրաշարժ, որի հետևանքով զոհվեց մոտ 84 000 մարդ։
2011 թ. - մահացել է Ժիրայր Ավետիսյանը, հայ նշանավոր կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր (ծն. 1927 թ.)։