կարևոր
763 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-07 23:22

Ավտովթար Արարատի մարզում. բախվել են «Opel Zafira»-ն «Ford Transit»-ն ու «Lada»-ն

Ավտովթար Արարատի մարզում. բախվել են «Opel Zafira»-ն «Ford Transit»-ն ու «Lada»-ն

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում՝ Մասիս քաղաքի վարչական տարածքում, բախվել են «Opel Zafira», «Ford Transit» և «Lada 21015» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: