կարևոր
577 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-07 22:37

Արմեն Գեւորգյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

Արմեն Գեւորգյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը հոկտեմբերի 7-ին հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: 

Ողջունելով դեսպանին՝ հանձնաժողովի նախագահը կարեւորել է հայ-ռուսական բարեկամական ու դաշնակցային հարաբերությունների զարգացումը, ընդգծել երկու երկրի խորհրդարանների հանձնաժողովների միջեւ համագործակցության անհրաժեշտությունը:

Դեսպան Կոպիրկինը շնորհավորել է Արմեն Գեւորգյանին հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ նշելով, որ առկա են խորհրդարանական համագործակցության, համատեղ աշխատանքներ ծավալելու հնարավորություններ՝ հիմնված  գործընկերային ջերմ հարաբերությունների եւ ձեւավորված ավանդույթների վրա:

Արմեն Գեւորգյանը խոսել է հանձնաժողովի առաջիկա աշխատանքների մասին: Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են եվրասիական տնտեսական համագործակցության հետ կապված խնդիրները: Հաջորդ շաբաթ նախատեսվում են քննարկումներ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների պետական գնումներին մասնակցության եւ շուկաների հասանելիության արդի հիմնախնդիրների, ինչպես նաեւ 2020-2025 թթ.-ի խոշորագույն արդյունաբերական շինարարության ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել նաեւ ոլորտային եւ օրակարգային մի շարք հարցերի: